National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
11.10.2016
Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ամփոփել է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացը
1 / 1

Հոկտեմբերի 10-ին Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ընթացիկ հաշվետվության զեկույցի շրջանակում հանդես է եկել «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում» թեմայով ամփոփիչ ելույթով:

«Տիկնայք եւ պարոնայք, վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանը նախաձեռնեց սահմանադրական բարեփոխումների գործընթաց, որն ընդունվեց 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով: Այդ բարեփոխումները կարեւոր իրադարձություն են Հայաստանի պետական եւ ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման համար: Սահմանադրական բարեփոխումների արդյունքում բովանդակային եւ կառուցվածքային փոփոխություններ կատարվեցին դատաիրավական ոլորտում, կառավարման համակարգում, ինքնակառավարման, ուժերի հավասարակշռության եւ օրենքի գերակայության հարցերում:

Փոփոխությունների մշակման ողջ գործընթացը զարգացավ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ: Մեզ համար կարեւոր է, որ առաջարկվող փոփոխությունները համահունչ լինեն Վենետիկի հանձնաժողովի կարծիքների հետ եւ համապատասխանեն ժամանակակից եվրոպական չափանիշներին: Հանձնաժողովի բոլոր առաջարկներն ընդունվել են Հայաստանի իշխանությունների կողմից:

Բարեփոխումների գործընթացը եւ փոփոխություններն ինքնին ողջունվել են նաեւ ԵԽԽՎ-ի կողմից? մոնիթորինգի ընթացակարգով եւ ընթացիկ հաշվետվության զեկույցով:

Մենք վստահ ենք, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի քաղաքական համակարգը կդառնա ավելի բաց, թափանցիկ ու ճկուն, քաղաքական ընդդիմության դիրքորոշմանն առավել արձագանքող:

Փոփոխված Սահմանադրությունն առաջին հերթին ուղղված է ամրապնդելու Հայաստանի քաղաքացիների ազատությունները՝ ընդլայնելով կարողությունների եւ հնարավորությունների շրջանակը:

Գործընկերներ, ներկայում մենք թեւակոխել ենք մի փուլ, երբ սահմանադրական փոփոխություններն իրենց պատշաճ արտացոլումը պետք է ունենան երկրի ողջ իրավական համակարգի վրա եւ պետք է ընդունվեն նոր սահմանադրական օրենքներ, կատարվեն համապատասխան փոփոխություններ հարյուրավոր օրենքներում: Վերջին ամիսների ընթացքում ամենաքննարկվողն Ընտրական օրենսգիրքն էր: Այն քննարկվեց համատեղ ձեւաչափով՝ իշխող կոալիցիայի, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, այսպես կոչված՝ «4 + 4 + 4» ձեւաչափով: Նոր Ընտրական օրենսգրքի մշակման գործընթացը զարգացավ բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի միջեւ համագործակցության ոգով: Երկրի իշխանությունները միտված են կոնսենսուս կառուցել երկրի առջեւ ծառացած կարեւորագույն հարցերի շուրջ մեկ գերագույն նպատակով՝ ապահովել եւ բարձրացնել ժողովրդի վստահությունը: Մենք կարող ենք ասել, որ դա բացառիկ համագործակցություն էր՝ գալիք ընտրությունների համար կայուն եւ հուսալի հիմք ստեղծելուն ուղղված: Ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը երկրի համար գերակայություն է: Եվ ուզում եմ ասել, որ դրանց պատշաճ ընթացքն ու լեգիտիմությունը շատ ավելի կարեւոր են, քան արդյունքները:

Համեմատության համար կցանկանայի համառոտ հղում կատարել Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունների վերջին հանրաքվեին, որը Վենետիկի հանձնաժողովի լուրջ մտահոգությունն է հարուցել, եւ հանձնաժողովն ամբողջովին դուրս է մնացել փոփոխությունների մշակման գործընթացից: Ինչպես բնական է ավտորիտար վարչակարգերի համար, հանրաքվեն կոչված էր պաշտպանելու Ալիեւների տոհմի հավերժ իշխանությունը:

Հարգելի գործընկերներ, Հայաստանի ժողովուրդն ընտրել է ժողովրդավարության ուղին, եւ ես հավատում եմ, որ բարեփոխումների շնորհիվ մենք կունենանք մի հասարակություն, որտեղ մեր ապագա սերունդները կապրեն խաղաղության եւ կայունության մեջ:

Տարածաշրջանի երկրների ժողովրդավարական բարեփոխումները խաղաղության եւ անվտանգության ամենահուսալի ճանապարհներն են: Եթե այս սկզբունքներն ընդունվեին մեր որոշ հարեւանների կողմից, մենք կունենայինք այլ իրականություն:

Շնորհակալություն»:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Մայիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, 114 դահլիճում կհրավիրվի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am